«Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնի շրջանակում, որն այս տարի անցկացվել է «Իմ Արցախը» խորագրի ներքո, հանգանակվել է $15.428.777:
Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև` Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը:
Կշարունակվեն նաև նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում և Արցախում:
Հեռուստամարաթոնը 12-ժամյա ուղիղ եթերով հեռարձակվել է Հայաստանի Հանրային, Արմենիա, Շանթ և Երկիր Մեդիա հեռուստաալիքներով, ինչպես նաեւ առցանց՝ www.himnadram.org կայքով:
Ամենամյա hեռուստամարաթոնի եթերում Հիմնադրամն ամփոփում է տարվա ընթացքում իրագործված և ընթացիկ ծրագրերը, հայտարարում տեղական մարմինների հավաքագրած գումարները:
Կարդացեք նաև՝ «Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոն. Հասույթը՝ ԼՂՀ տուժած համայնքների վերականգնմանը
«Հայաստան» հիմնադրամը 26 բնակարան է նվիրել Գյումրիի անօթևան ընտանիքներին