25 նոյեմբերի 2016 - 12:56 AMT
ԵՏՄ-ն ու Սինգապուրն առևտրի ազատ գոտի կստեղծեն 2018-ին

Եվրասիական տնտեսական միությունն (ԵՏՄ) ու Սինգապուրը մինչև 2017-ի ավարտը համաձայնագիր կստորագրեն առևտրի ազատ գոտու մասին: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթուղթը նախատեսվում է վավերացնել 2018-ի առաջին կիսամյակում: Կառավարության փոխնախագահը վստահություն է հայտնել, որ ԵՏՄ և Սինգապուրի իշխանությունները կտեղավորվեն այդ ժամկետում:

«Դա շատ կոշտ ժամանակացույց է, բայց իրատեսական: Մենք մեր կողմից կձգտենք ժամանակին ավարտել աշխատանքը»,-ասել է նա:

Ըստ Շուվալովի, կառավարությունը «հստակ հրահանգներ է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, որը գերակա է համարում Սինգապուրի հետ համաձայնությունը:

Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարել էր, որ մտադիր է համաձայնագիր կնքել ԱԱԳ մասին Սինգապուրի, Կամբոջայի, Թայլանդաի և Ինդոնեզիայի հետ: Հոկտեմբերի 5-ին ուժի մեջ մտավ ԵՏՄ և Վիետնամի միջև ԱԱԳ ստեղծման մասին պայմանագիրը: