28 նոյեմբերի 2016 - 13:52 AMT
ՀՀ ՊՆ 1-ին կորպուսում հրետանու զորավարժություն է անցկացվել

Հայաստանի պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի հրետանային զորամասերից մեկը դիվիզիոնների կազմով զորավարժություն է անցկացրել, որով ամփոփել է հրետանու ճամբարային հավաքը:

ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ զորավարժությունն անցկացվել է զորամասի մարտական կիրառման շրջաններում: Նշվում է, որ հրետանային հաշվարկներն առաջադրանքը կատարել են պատշաճ, իսկ տրված ներածականների շրջանակում անձնակազմը գործել է հմտորեն: Զորավարժության ընթացքում հակառակորդի նշանակետերը խոցվել են ժամանակին:

Նույն հավաքներին մասնակցող ստորաբաժանումները հրետանային զորավարժություն են անցկացրել նաև նոյեմբերի կեսերին, որը ևս անցկացվել է հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքի ընթացքում: