28 նոյեմբերի 2016 - 18:45 AMT
ՌԴ-ն ներկայացնող բռնցքամարտիկներ Մարգարյանը և Ուզունյանը՝ աշխարհի փոխչեմպիոններ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկներ Սերգեյ Մարգարյանը և Վլադիմիր Ուզունյանը հաջող են հանդես եկել Սանկտ Պետերբուրգում ավարտված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Հաղթահարելով բոլոր նախնական փուլերը իրենց քաշային կարգերում (համապատասխանաբար 64 կգ և 91 կգ)է մարզիկները դուրս են եկել եզրափակիչ: Մարգարյանը վճռորոշ մենամարտում 1:4 հաշվով պարտվել է թուրք բռնցքամարտիկ Թուգրուլհան Էրդեմինրին, գրում է Ա1+-ը:

Իսկ Ուզունյանը եզրափակիչում լարված պայքարում զիջել է կուբացի Դայներ Պիերո Ջաստիսին՝ 2:3:

Առաջնությանը մասնակցած Հայաստանի 6 բռնցքամարտիկին չի հաջողվել հասնել մինչև կիսաեզրափակիչ փուլ և մեդալ նվաճել: