Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն կոչ է արել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել սիրիական Հալեպում ստեղծված վիճակի պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:
«Մենք պետք է ավելին անենք, քան երբևէ շտապ կարգով մարտական գործողությունները դադարեցնելու և հումանիտար օգնության անարգել մատակարարում ապահովելու համար»,-ասել է էյրոն:
Ահաբեկչական խմբավորումները 200-300.000 խաղաղ բնակիչ են պահում քաղաքի արևելյան շրջաններում և թույլ չեն տալիս դուսր գալ բանակի թողած հումանիտար միջանցքներով: Ըստ Սիրիայում գործող ռուսական Հաշտեցման կենտրոնի, Սիրիայի բանակը 14 թաղամաս է ազատագրել Հալեպի արևելքում, մոտ 8.500 խաղաղ բնակիչ կարողացել է հեռանալ քաղաքից: