Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջաններում ՌԴ-ում արգելված ահաբեկչական խմբավորման 12 անդամ է ձերբակալվել, որոնք նոր մարդկանց էին անդամագրում: Այդ մասին հայտնել են Մոսկվայի իրավապահ մարմինները:
Ձերբակալվածները «քարոզչական աշխատանքներ են կազմակերպել քաղաքացիներին ահաբեկչական գործունեության մեջ նեգրավելու նպատակով», հայտնում է Meduza-ն:
Նշվում է, որ խուզարկության արդյունքում «առգրավվել է արգելված գրականություն և տեղեկատվության կրիչներ»: Ահաբեկիչների ձերբակալությունն իրականացվել է ԱԴԾ հետ համատեղ: Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 205.5 հոդվածով` ահաբեկչական գործունեության կազմակերպում և մասնակցություն նույն կազմակերպությանը:
Ծայրահեղականության մեջ կասկածանքով դեկտեմբերի 7-ին բերման էր ենթարկվել ավելի քան 25 մարդ: Խուզարկություններ են անցկացվել տասնյակ հասցեներով: Գործողության այլ մանրամասներ չեն հրապարակվում: