London Chess Classic մրցաշարի 4-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ:
Սպիտակներով խաղացող Կարուանան չի կարողացել որևէ սկզբնախաղային առավելության ստանալ, և պարտիայի 31-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:
4-րդ տուրի միակ հաղթանակը տոնել է Հիկարու Նակամուրան, ով հաղթել է Վեսելին Տոպալովին:
Կրամնիկ-Վաշիե-Լագրավ, Անանդ-Ադամս և Գիրի-Ուեսլի Սո պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով:
Մրցաշարային աղյուսակը 4-րդ տուրից հետո գլխավորում է Ուեսլի Սոն, 2-րդ տեղում է Արոնյանը, երրորդում՝ Վլադիմիր Կրամնիկը:
5-րդ տուրում Արոնյանը կհանդիպի Անիշ Գիրիին: Մյուս զույգերն են. Ուեսլի Սո – Անանդ, Վաշիե-Լագրավ – Կարուանա, Նակամուրա – Կրամնիկ, Ադամս – Թոփալով:
Մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է անգլիացի Մայքլ Ադամսին: Արոնյանը կարողացել է օգտվել 33-րդ քայլին Ադամսի թույլ տված կոպիտ սխալից: Արդյունքում մրցակիցն իր պարտությունն ընդունել է 41-րդ քայլում:
London Chess Classic-ի երկրորդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանը ներկայացնող շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի հետ: Մրցակիցները կիսել են միավորը մրցախաղի 31-րդ քայլից հետո:
Երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակներով ոչ ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Մրցակիցները համաձայնության են եկել 29-րդ քայլում: