Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին կմասնակցի 2018-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններին: Այդ մասին նա տեղեկացրել է նամակում, որը ստացել են նրա կողմնակիցները, գրում է ՌԲԿ-ն: «Ես ինձ հաշիվ տալիս եմ, թե որքան բարդ է լինելու գործող իշխանություններին հակազդելը համար` բոլոր կեղծիքներով ու քարոզչական մեքենայով հանդերձ: Ես լավ եմ հասկանում, որ նույնիսկ թեկնածու դառնալս բարդ է լինելու»,-ասել է Նավալնին:
«Ես ցանկանում եմ, որ 2018-ը դառնա գաղափարների ու ծրագրերի բախման տարի, ոչ միայն մարդու, այլ նաև երկրի զարգացման ուղիների ընտրության: Ես ունեմ ծրագիր, որը Պուտինի և Կրեմլի առաջարկածից լավն է: Ես չեմ վարանում իրերն իրենց անուններով կոչել, մերկացնել ոչ միայն «համակարգը», այլ նաև կոնկրետ մարդկանց»,-ասել է քաղաքական գործիչը:
Ալեքսեյ Նավալնին ընտրություններին մասնակցելու իրավունք է ստացել իր դեմ «Կիրովլեսի» գործով դատավճռի չեղարկումից հետո:
ՌԴ նախագահի ընտրությունները կայանալու են 2018-ի մարտին: