Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին:
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։
Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ բանակցային գործընթացի առաջ մղման համար հրամայական է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների անշեղ իրականացումը:
Այս առումով կարևորվել է Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը:
Հոկտեմբերի 21-ին հայտնի է դարձել, որ Ֆրանսիան փոխել է իր ներկայացուցչին ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբում:Ֆրանսիայի կողմից ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահ է նշանակվել Ստեֆան Վիսկոնտին: Վիսկոնտին այդ պաշտոնում փոխարինել է Պիեռ Անդրիոյին, որը պաշտոնավարում էր 2014-ից: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: