Անկախ բրիտանական կոմիտեն, որը զբաղվում է ծնելիության և սաղմնավորման հարցերով` Human Fertilisation and Embryology Authority-ն, հավանություն է տվել 2 կնոջից և 1 տղամարդուց բեղմնավորման հնարավորությանը: Այդ մասին ասվում է հաստատության կայքում:
Մեծ Բրիտանիայի կլինիկաները կկարողանան անցկացնել այդ միջամտությունը կոմիտեից արտոնագիր ստանալուց հետո: Նշվում է, որ բժիշկների խումբը Նյուքասլից բեղմնավորման ալգորիթմ է մշակել:
«Դա պատմական կարևորության որոշում է: Վստահ եմ, որ պացիենտները երջանիկ կլինեն` իմանալով այդպիսի հնարավորության մասին»,-ասել է HFEA նախագահ Սալլի Չեշիրը, հայտնում է newscdn-ը:
2015-ի փետրվարին հայտնի դարձավ, որ Բրիտանիայի խորհրդարանը թույլատրել է օգտագործել 3 մարդու ԴՆԹ արհեստական բեղմնավորման դեպքում: Սակայն այդպիսի գենետիկական միջամտության կարգն ու արտոնագրման պահանջները հայտնի են դարձել միայն այժմ:
Մեծ Բրիտանիան առաջին և միակ երկիրն է, որն արտոնել է վերարտադրողական այս օժանդակ տեխնոլոգիան: