30 հուլիսի 2007 - 16:01 AMT
Հուլիսի 31-ին Հայաստանի պաշտպանության նախարարը կմեկնի Կոսովո
Հուլիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Կոսովո` խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների, ինչպես նաեւ բազմազգ ուժերի բարձրաստիճան սպայակազմի հետ հանդիպելու նպատակով: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, օգոստոսի 1-ին պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:

Հիշեցնենք, որ հայ զինծառայողները մասնակցում են Կոսովոյումընթացող խաղաղպահ առաքելությանը հունական գումարտակի կազմում 2004 թվականի փետրվարի 12-ից: Ներկայումս Կոսովոյում է գտնվում ՀՀ խաղաղապահների յոթերորդ հերթափոխը: