23 հունվարի 2017 - 10:53 AMT
«Վեյկ ան Զեե». Արոնյանը 7-րդ տուրում պարտվել է, 8-րդ-ում՝ հաղթել

Նիդերլանդներում ընթացող «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարի 8-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով պարտության է մատնել գրոսմայստեր Անիշ Գիրիին:

Մրցաշարի նախորդ՝ 7-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով պարտվել է ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին:

Մրցաշարի նախորդ տուրերում Արոնյանը 4 անընդմեջ ոչ ոքի էր խաղացել, իսկ 5-րդ տուրում սև խաղաքարերով առավելության էր հասել մրցաշարի առաջատար Պավել Էլյանովի նկատմամբ:

8 տուրի արդյունքներով հայ շախմատիստը 4.5 միավորորով կիսում է 4-7-րդ տեղերը՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, Կարյակինի և Բասկարան Ադհիբանի հետ: Առաջատարն է Ուելսի Սոն (5.5 միավոր), 2-3-րդ տեղերը կիսում են Պավել Էլյանովն ու Վեյ Յին (5 միավոր):