Կառավարության հունվարի 16-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել և մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ:
Հանձնարարականը տրվել է հաշվի առնելով բանակցությունները Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ և Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումները:
Դեռևս 2016-ի հունիսին հայտարարվել է, որ Հայաստանը բանակցում է Վրաստանի և Ռուսաստանի հետ Հարավային Օսիայով դեպի Ռուսաստան տանող ավտոճանապարհը գործարկելու հարցի շուրջ, որն այլընտրանք կհանդիսանա Լարսի ճանապարհին: