1 փետրվարի 2017 - 11:43 AMT
WikiLeaks-ը Ֆրանսիայի նախագահության թեկնածուներին վարկաբեկող նյութեր ունի

WikiLeaks-ը իր տնօրինության տակ հազարավոր փաստաթղթեր ունի Ֆրանսիայի նախագահության թեկնածուներ Մարին Լե Պենի և Ֆրանսու Ֆիյոնի մասին, ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության, WikiLeaks-ը մոտ 3.500 ֆայլ ունի Ֆիյոնի և մոտ 1000 ֆայլ Լե Պենի մասին: Բովանդակության մասին ոչինչ չի ասվում:

Վերոնշյալ քաղաքական գործիչների վերաբերյալ կասկածներ կան ֆինանսական մեքենայությունների առումով, իսկ Ֆիյոնի կնոջ պարագայում այժմ ստուգում է իրականացվում, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ֆիյոնը հաղթեց հանրապետականների ներկուսակցական ընտրություններում: Լե Պենը կմրցացկի նրա հետ նախագահական ընտրությունների առաջին փուլում, սակայն, ըստ հարցումների, նրան հազիվ թե հաջողվի երկրորդ փուլ անցնել: