13 սեպտեմբերի 2007 - 19:10 AMT
Գաբալայի ՌԼԿ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փորձագետների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Բաքվում
Գաբալայի ՌԼԿ-ի ռուս-ամերիկյան համատեղ օգտագործման հնարավորության քննարկման շուրջ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փորձագետների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Բաքվում: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Փորձագետների հանդիպումը Բաքվում կկայանա սեպտեմբերի 18-ին: Դա կլինի հանդիպում, որից հետո փորձագետները կմեկնեն Գաբալայի ՌԼԿ»,-ասել է նախարարը: Հիշեցնենք, որ բանակցություններում Ադրբեջանի պատվիրակությունը կգլխավորի ԱՀ փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, հաղորդում է Ինտերֆաքսը: