Էրզրումում ընթանում է 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնը: Հայ դահուկորդները շարունակում են իրենց մրցելույթները:
Փետրվարի 14-ին դահուկավազքի տղաների մրցաշարում 10 կմ ազատ ոճում Միքայել Միքայելյանը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը: Աղջիկների պայքարում Գոհար Թադևոսյանը 7.5 կմ ազատ ոճում 41-րդն էր:
Լեռանդահուկային սպորտի մրցաշարում Հարություն Հարությունյանը մրցել է հսկա ոլորավայրէջքում և զբաղեցրել 36-րդ տեղը:
Հայաստանի դահուկորդների հաջորդ մրցելույթը փետրվարի 16-ին է:
Էրզրումում ընթացող 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնում փետրվարի 13-ին տղաների մրցաշարում Միքայել Միքայելյանը 7.5 կմ դասական ոճում 53 մասնակցի մեջ զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը: Աղջիկների պայքարում Գոհար Թադևոսյանը 5 կմ դասական ոճում 40-րդ տեղում էր, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: