24 փետրվարի 2017 - 10:44 AMT
ՀՀ 5 մարզիկ է մասնակցում դահուկավազքի աշխարհի առաջնությանը. Առաջին արդյունքները

Ֆինլանդիայում մեկնարկել է դահուկավազքի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում է հինգ մարզիկ` Սերգեյ Միքայելյանը, Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը, Կատյա Գալստյանը և Աննա Մխիթարյանը:

Տղամարդկանց մրցաշարում Թադևոս Պողոսյանը 10 կմ դասական ոճում որակավորման փուլում զբաղեցրել է 11-րդ տեղը և անցել հաջորդ մրցափուլ: Կանանց պայքարում՝ 5 կմ դասական ոճ, Կատյա Գալստյանը 7-րդն էր: Նա նույնպես հաղթահարել է որակավորման փուլը, իսկ Աննա Մխիթարյանը 15-րդ տեղով դուրս է մնացել հետագա պայքարից:

Հայ դահուկորդներից Սերգեյն ու Միքայելն իրենց բարձր վարկանիշերի շնորհիվ միանգամից կմասնակցեն գլխավոր մրցաշարին, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Արագավազքում հայ դահուկորդները չեն հաղթահարել որակավորման փուլը: Տղամարդկանց պայքարում Միքայել Միքայելյանը եղել է 96-րդը, Կատյա Գալստյանը 80-րդը, Աննա Մխիթարյանը` 83-րդը:

Ավելի վաղ՝ փետրվարին, հայ դահուկավազորդները մասնակցել են Էրզրումում 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնին: տղաների մրցաշարում 10 կմ ազատ ոճում Միքայել Միքայելյանը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը: Աղջիկների պայքարում Գոհար Թադևոսյանը 7.5 կմ ազատ ոճում 41-րդն էր:

Լեռանդահուկային սպորտի մրցաշարում Հարություն Հարությունյանը մրցել է հսկա ոլորավայրէջքում և զբաղեցրել 36-րդ տեղը: