11 հոկտեմբերի 2002 - 23:24 AMT
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԴՐԱԿԱՆ ԵՆ ԼՈՒԾՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Ուկրաինայում դրական են լուծվում հայկական եկեղեցիներին վերաբերող բոլոր հարցերը: Այդ մասին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպման ժամանակ: Մասնավորապես, նախագահն օրինակ է բերել Լվովում հայկական եկեղեցու շենքի ամբողջական հանձնումը Հայկական պատրիարքությանը, ինչպես նաեւ հողատարածքի տրամադրումը Կիեւում նոր հայկական եկեղեցու կառուցման համար: «Մենք հասկանում ենք, թե ինչ դեր ունի եկեղեցին երկրի հոգեւոր կյանքի զարգացման հարցում եւ գտնում ենք, որ Հայ առաքելական եկեղեցին աջակցում է պետությանը ի շահ երկրի եւ ժողովրդի զարգացման»,- ասել է Կուչման: Իր հերթին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ուկրաինայի նախագահին շնորհակալություն է հայտնել հայ համայնքի ներկայացուցիչների հանդեպ վերաբերմունքի համար, որի վկայությունն է Ուկրաինայի խորհրդարանում հայ համայնքի կողմից պատգամավորի ներկայությունը: