Պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ մարտի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է. «Եթե հիշենք և չմոռանանք 1915 թվականին տեղի ունեցածը, եթե հիշենք ու չմոռանանք 1941 թվականին տեղի ունեցածը, ապա ցեղասպանությունները չեն կրկնվի»։
ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը և ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավորները Ռուսաստանի խորհրդարանի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և լռությամբ ու հարգել Սբ նահատակների հիշատակը։
Ռուս խորհրդարանականները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները։
Մարտի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: