6 մարտի 2017 - 10:33 AMT
Իրաքի ուժայինները դեպի արևմտյան Մոսուլ տանող ևս մեկ կամուրջ են գրավել

Իրաքի ուժայինները հսկողության տակ են առել դեպի արևմտայն Մոսուլի պատմական մասը տանող կամուրջը, որը «Իսլամական պետության» գրոհայինների ձեռքում էր:

Ալ Հուրիա կամուրջը երկրորդ կամուրջն է, որն ուժայիններին հաջողվել է գրավել արևմտայն Մոսուլի ազատագրման մեկնարկից հետո: Տիգրիս գետի վրայով անցնող բոլոր 5 կամուրջները ոչնչացված են, սակայն այդ վայրերում վերահսկողության հաստատումն ու դրանց վերականգնումը կնպաստի զինվորականներին ԻՊ դեմ գործողություններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Իրաքի բանակը շարունակում է հարձակումը Մոսուլի արևմտյան մասում: Քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ: