«Լեստերի» դարպասն անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը երկրպագուների կողմից ճանաչվել է լավագույնը փետրվարին։
Հայ ֆուտբոլիստն այդ խաղի հաշիվը բացել է 42-րդ րոպեին՝ մեկ հպումով գնդակն անցկացնելով մրցակցի պաշտպանների միջով ու գործնականում խաղադաշտի կենտրոնից մեն-մենակ մնալով դարպասապահի դեմ։
Այնուհետև աչքի են ընկել Զլատան Իբրահիմովիչն ու Խուան Մատան՝ 3։0 հաշվով հաղթանակ պարգևելով մանկունիանցիներին։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է 2017-ին առավելագույն գոլային պահեր ստեղծած ֆուտբոլիստների ցանկում: Մխիթարյանը 14 այդպիսի պահի հեղինակ է: