3 հոկտեմբերի 2007 - 16:25 AMT
Վոիսլավ Կոշտունիցա. Սերբիան Կոսովոյի ապագա կարգավիճակի ժողովրդավարական որոշման կողմնակից է
«Սերբիան Կոսովոյի ապագա կարգավիճակի ժողովրդավարական որոշման կողմնակից է, որը պետք է կայացվի երեք հիմնական դրույթների հիման վրա` մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության»,-հայտարարել է Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան հանդես գալով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Ստրասբուրգում կայացած նիստում: Նա նաեւ ընդգծել է, որ Սերբիան մտադիր է երաշխավորել ալբանացինեի էթնիկ փոքրամասնության եւ ողջ երկրի զարգացումն ու բարգավաճումը ժողովրդավարական որոշման օգնությամբ, որը պետք է կայացվի բանակցությունների արդյունքում: «Կամայական եւ միակողմանի որոշումը լրջորեն կսպառնա խաղաղությանն ու կայունությանը, վտանգի ենթարկելով ոչ միայն Բալկանյան տարածաշրջանն, այլ նաեւ ընդհանրապես ողջ միջազգային կարգն ընդհանուր առմամբ»,-ասել է Կոշտունիցան, հաղորդում է ԵԽԽՎ մամլո կենտրոնը: