ՌԴ-ն հնարավոր է անձնագիր ստանալու հնարավորություն ընձեռնի նախկին ԽՍՀՄ ու Ռուսական կայսրության տարածքում ծնված բոլոր բնակիչներին՝ անկախ ներկա քաղաքացիությունից:
Համապատասխան հնարավորություն է ենթադրում Պետդումայի պատգամավորներ Կոնստանտին Զատուլինի ու Նատալյա Պոկլոնսկայայի հեղինակած «ՌԴ քաղաքացիության մասին» ու «ՌԴ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, հայտնում է gazeta.ru-ն:
Օրինաստեղծներն առաջարկում են ռուսաց լեզվի կրողի կարգավիճակ տրամադրել նախկին Ռուսական կայսրության ու ԽՍՀՄ տարածքում ծնվածներին, ինչպես նաև ՌԴ-ում ծնված առաջին կարգի բարեկամներ ունեցողներին:
Առաջարկվում է նաև վերացնել երկրորդ պետության քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը ներկայացնելու պարտավորությունը:
Նախկին ԽՍՀՄ տարածքում՝ չհաշված ՌԴ-ն, բնակվում է ավելի քան 148 մլն մարդ: