13 մարտի 2017 - 16:51 AMT
Սահմանափակ կարողություններով երգչուհին կներկայացնի ՌԴ-ն «Եվրատեսիլ-2017»-ում

Սահմանափակ կարողություններով երգչուհի Յուլիա Սամոյլովան կներկայացնի ՌԴ-ն «Եվրատեսիլ-2017»-ում: Նա կկատարի Flame Is Burning երգը: Այդ մասին հայտնել է ռուսական Առաջին ալիքը, որը զբաղվում է մասնակիցների ընտրությամբ:

Սամոյլովան ծնվել է 1989-ին, նա 13 տարեկանից տառապում է ողնաշարի ծանր հիվանդությամբ: Երգչուհին բազմիցս է մասնակցել մրցույթների, այդ թվում միջազգային: 2014-ին նա մասնակցել է Սոչիի Պարալիմպիկ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը, հայտնում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ որպես Ռուսաստանից հնարավոր թեկնածու նշվում էր նաև Ալեքսանդր Պանայոտովի անունը, սակայն ավելի ուշ նա հերքեց այդ լուրը: Փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ կազմակերպիչ երկիրը կներկայացնի O.Torvald ռոք խումբը Time երգով:

«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Արծվիկ Հարությունյանը Fly with me երգով: