«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը մարտին կներկայացվի երկու տարբեր միջազգային կինոփառատոում:
Ռումինիայում մարտի 13-ին մեկնարկում է «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ «Փակուղին» առաջադրված է Լավագույն ֆիլմ անվանակարգում: Մարտի 9-ից ընթանում է Սոֆիայի 21-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ «Փակուղի» ֆիլմը ներկայացված է պրեմիերաներ արտամրցութային ծրագրում:
«Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, որը 1990-ականներին Գրին քարտ շահեց և ընտանիքով մեկնեց Ամերիկա: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում ներկայացնում է նրա կյանքի և ընտանքի հետ հարաբերություն տարբեր հանգրվանները: «Փակուղին» հանդիսանում է հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թ-ին Շվեյացարիայում՝ Նյոն քաղաքի Vision du Reel ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում: «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնը թվով 13-րդ միջազգային փառատոնն է որին կմասնակցի ֆիլմը: