ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Վրաստանից անջատված Հարավային Օսիայի բանակի որոշ ստորաբաժանումների ընդգրկմանը ՌԴ զինված ուժերի կազմում:
Պուտինը հանձնարարել է ՊՆ-ին բանակցել հարավօսական կողմի հետ և համաձայնագիր ստորագրել, ասվում է պաշտոնական իրավական տեղեկատվության կայքում:
Համաձայանգիրը մշակվել էր 2015-ի մարտին ստորագրված համագործակցության մասին պայմանագրի շրջանակում: Ի սկզբանե պայմանագրով նախատեսվում էր պաշտպանության ընդհանուր տարածքի ստեղծում:
2010թ. տվյալներով, հարավօսական բանակում 1250 մարդ կա և 15.000 պահուստային:
Համաձայնագրով նախատեսվում է, որ ռուսական բանակի հետ պայամագիր կնքելիս քաղաքացին պետք է ազատվի Հարավային Օսիայում զինվորական ծառայությունից:
Ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 2008թ. օգոստոսյան 5-օրյա պատերազմից հետո մի կողմից Վրաստանի և մյուս կողմից Հարավային Օսիայի, Աբխազիայի ու ՌԴ միջև: Օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը: Սեպտեմբերի 2-ին Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, արգելակվեց ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը:
Երկխոսությունը ՌԴ և Վրաստանի միջև վարում են Վրաստանի նախագահի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գխով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը: