Հյուրանոցների որոնման RoomGuru.ru ծառայությունը ներառել է Ծաղկաձորը երեխաների հետ ռուսաստանցիների համար լեռնադահուկային մատչելի հանգստավայրերի ցանկում:
Ըստ ծառայության տվյալների, Ծաղկաձորում զբոսաշրջիկները հանգստի համար 24 ժամում կծախսեն 100 դոլարից պակաս՝ ներառյալ հյուրանոցի համարը, սնունդն ու դահուկների վարձույթը:
Վարկանիշը կազմվել է մարտի 25-31-ը երեխաների հետ բնակության համար հյուրանոցային համարների ամրագրման տվյալներով:
Ըստ ՏուրՍտատ գործակալության, 2017-ին երեխաների հետ ճամփորդող ռուսաստանցիների քանակը 2016-ի համեմատ աճել է 10%-ով:
Ծաղկաձորից բացի առաջին 10-ում են նաև ՌՌ Կեմերովոյի շրջանի Շերեգեշը, իտալական Լիվինյոն, ղազախական Չիմբուլակը, ՌԴ Մուրմանսկի շրջանի Խբինին, ադրբեջանական Շահդագը, Կրասնոյարսկի Բոբրովի լոգը և այլ հանգստավայրեր: