15 մարտի 2017 - 19:22 AMT
ՌԴ-ն ՀՀ-ին կվերադարձնի 1995-ին գողացած Վռուբելի կտավը

ՌԴ-ն Հայաստանին կփոխանցի գեղանկարիչ Միխայիլ Վրուբելի «Դևը, հրեշտակն ու Թամարայի ոգին» կտավը: Այդ մասին է հայտնի դարձել ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին կտավև վերադարձնելու համար:

Կտավը գողացվել էև դեռևս 1995 թվականին ու գտնվել էր համապատասխան ծառայությունների աշխատանքի շնորհիվ: ՀՀ մշակույթի նախարարոթյան գնահատականով, կտավը մի քանի հարյուր հազար դոլար արժե:

2006 թվականին ՀՀ-ն ՌԴ-ին էր նվիրել հայտնի քանդակագործ Օպեկուշինի ձեռքի Եկատերինա Երկրորդի արձանը, որը փրկվել էր ջարդոնի վերածվելու հեռանկարից սովետական տարիներին՝ քանդակագործ Մերկուլովի ջանքերով, ինչից հետո վերադարձվել էր Հայաստան: