Թուրքիայում շարունակվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ գործողությունները երկրի հարավ-արևելքում: Դիարբեքիր շրջանի Լիջում գործողության ընթացքում 2 թուրք զինծառայող է սպանվել: Թուրքական կողմը հայտնում է ՔԱԿ 6 անդամի սպանության մասին:
Գործողության արդյունքում զենք ու զինամթերևք է առգրավվել՝ Մ-16 հրացան, 5 Կալաշնիկովի ինքնաձիգ, 5 ձեռքի նռնակ և 480 ազդանշանային հրթիռներ, հայտնում է TRT-ն:
Թուրքիայի և ՔԱԿ հակամարտությունը շարունակվում է արդեն 33 տարի և խլել է 40.000 մարդու կյանք: 2015-ի հուլիսին Թուրքիայում ՔԱԿ հետ հակամարտության վերսկսումից ի վեր քրդերի հետ բախումներում սպանվել է ավելի քան 800 զինվորական ու ոստիկան: Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է այդ ընթացքում մոտ 7000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Քրդերը պնդում են, որ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ բազում խաղաղ բնակիչներ են զոհվել: