29 մարտի 2017 - 16:10 AMT
Դե Վաալ. Ղարաբաղը կամ կանկախանա, կամ համադաշնություն կստեղծի Ադրբեջանի հետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) կամ անկախ կլինի, կամ համադաշնություն կկազմի Ադրբեջանի հետ: Նման կարծիք է հայտնել Կովկասի հարցերով բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը:

«Ես չեմ տեսնում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում: Դա կամ անկախություն կլինի, կամ համադաշնություն Ադրբեջանի հետ»,-հայտարարել է Դե Վաալը Երևանում, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Նա նաև ասել է, որ վաղ թե ուշ Արցախն ինչ-որ կարգավիճակ կստանա, որի անվտանգության երաշխավորը կլինի Հայաստանը:

Մարտի 28-ին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, եթե համաձայնություն ձեռք բերվի: Խոսելով բանակցությունների մասին՝ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտինասել է, որ գործընթացը շարունակվում է, և շատ հագեցած երկխոսություն կա կողմերի հետ: