Մայիսի 23-ից 30-ը Երևանում կկայանա բասկետբոլի մարզչական սեմինար, որը կվարի փորձառու սերբ մարզիչ Վեսելին Մատիչը:
Սեմինարն անկացնելու է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ:
56-ամյա Վեսելին Մատիչը 1989 թվականից մարզչական գործունեությամբ է զբաղված:
Նա աշխատել է մի շարք հայտնի ակումբներում, ինչպես նաև գլխավորել է Լեհաստանի, Իրանի և Լիբանանի հավաքականները: