20 ապրիլի 2017 - 09:51 AMT
Գյումրու 102-րդ ռազմաբազայի կորած զինծառայողը հայտնաբերվել է

Ապրիլի 19-ի՝ ժամը 22:00-ի մոտ, ռուս զիծառայող, ապրիլի 16-ից փնտրվող Դմիտրի Լոշմանովը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Գյումրիի ոստիկանության Մուշ բաժանմունք:

Ռուս զինծառայողը հայտնաբերվել է Մուշ թաղամասի բնակարաններից մեկում: Նախնական տեղեկություններով, բնակարանը վարձակալությամբ է տրված Լոշմանովի ծառայակիցներից մեկին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին դուրս էր եկել գնումներ կատարելու և չէր վերադարձել հանրակացարան, որտեղ բնակվում էր: Ռուսական կողմը դիմել էր ոստիկանություն: