Ցեղասպանության ճանաչումը սխալի ուղղում է ենթադրում: Այս մասին Լիբանանում ասել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
«Ցեղասպանությունը մարդկության դեմ ոճիր է, իսկ մարդկության դեմ կատարված ոճրագործության պատիժը` ըստ միջազգային օրենքի, բարոյական, օրինական և քաղաքական հանձնառություն է, պատժից խուսափելը` անիրավություն և Ցեղասպանության շարունակություն», - ասել է Արամ Ա-ն:
Նա նաև ընդգծել է, որ ըստ միջազգային օրենքի, մարդկության դեմ գործած ոճիրները և մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչումը ենթադրում է սխալի ուղղում, տեղեկացնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: