ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին: Այս մասին ասել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, գրում է Aysor.am-ը։
«Ըստ կարգի՝ անդրանիկ նիստը տեղի կունենա Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը», - մանրամասնել է Հովհաննես Սահակյանը։
Ըստ ՀՀ օրենսդրության, նույն օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը հրաժարական կտա:
Սահմանադրական դատարանն ապրիլի 28-ին անփոփոխ է թողել ԿԸՀ-ի՝ ապրիլի 9-ի որոշումը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:Սահմանադրական դատարանը, այդպիսով, մերժել է ընդդիմադիր Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ: