Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելայում մայիսի 17-ին Շոպենի ստեղծագործություններն են հնչելու՝ 91-ամյա ՌԴ ու ՀՀ վաստակավար արտիստ Մարիա Ղամբարյանի կատարմամբ:
Ղամբարյանը ծնվել է Երևանում՝ 1925-ին: Տարբեր տարիներին նա սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայի մանկական երաժշտական դպրոցում ու կոնսերվատորիայում:
Ղամբարյանը երկար տարիներ հաջող շրջագայություններ է ունեցել ԽՍՀՄ-ում և այլ երկրներում:
91-ամյա Ղամբարյանը նաև Կոմիտասի ստեղծագործություններ է մշակել՝ կամերային անսամբլների համար: