3 մայիսի 2017 - 17:18 AMT
ՌԴ ներքին անձնագրերով ՀՀ է ժամանել ավելի քան 7000 մարդ՝ 3 ամսում

Փետրվարի 23-ից մայիսի 3-ը ՀՀ օդանավակայաններն ընդունել են ներքին անձնագրերով 7066 ՌԴ քաղաքացի: Այս մասին հայտնել է կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխվոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

«Այն պահից, ինչ որոշում է կայացվել, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները ներքին անձնագրերով կարող են գալ Հայաստան: Սա նշանակում է, որ այս դրույթը պահանջված էր», - ասել է Ավետիսյանը, գրում է Aysor.am-ը:

Նա տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է ներքին անձնագրերով 6748 ՌԴ քաղաքացի, «Շիրակ» օդանավակայանը` 318 ՌԴ քաղաքացի:

ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու որոշումն ուժի մեջ է մտել 2017-ի փետրվարի 23-ին: ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով ՀՀ կարող են ժամանել միայն «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններով:

Որոշման ընդունման օրը «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ներքին անձնագրերով 20 ՌԴ քաղաքացի, իսկ «Շիրակ» օդանավակայան՝ 7 քաղաքացի: