4 մայիսի 2017 - 16:15 AMT
Գարեջրի նոր գործարան՝ Տավուշում. 120 մարդ է աշխատելու

Հայաստանում շուտով «Դիլիջան» գարեջուրկարտադրվի: Տավուշում գարեջրի գործարանն ամբողջությամբ պատրաստ է՝ նոր շենքով, եվրոպական ժամանակակից սարքավորումներով ու հոսքագծով: Նախատեսվում է այն գործարկել 2017-ի հունիսի կեսից:

Այստեղ 120 մարդ է աշխատելու: Դիլիջանցիներին գարեջուր պատրաստելու տեխնոլոգիան սովորեցնելու են մայրաքաղաքից հրավիրված մասնագետները, հայտնում է Հանրային հեռուստատեսությունը:

Գործարանի շենքը վերակառուցվել է 4 տարվա ընթացքում: Գործարանի սեփականատերն է «Հ. և Տ. Հակոբյաններ» ընկերությունը: