Մոսուլի արևմուտքում գտնվող Էլ-Վելա դպրոցի շենքը հրթիռակոծության է ենթարկվել: Այս մասին հաղորդում է Ren.tv գործակալությունը՝ տեղի լրատվականներին հղումով:
Աղբյուրը հաղորդում է, որ հրթիռակոծության հետևանքով 81 հոգի է մահացել, ներառյալ՝ 18 երեխա: Զոհվածները թաքնված են եղել դպրոցի շենքում իրաքցի ուժայինների և Իսլամական պետության միջև բախումներից խուսափելու համար: Առայժմ չի պարզվել, թե որ կողմն է հրթիռակոծել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսուլում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գերությունից 36 առևանգված եզդի է ազատվել: