5 մայիսի 2017 - 11:15 AMT
Հայ ըմբիշները՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ազատոճայիններ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը բրոնզե մեդալ են նվաճել:

Երրորդ տեղի համար պայքարում Ֆրանգուլյանը հաղթել է թուրք Աբդի Զուրնաչիին, իսկ Գրիգորյանը` հույն Կիրիլիոս Բինենմպաումին, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Այսպիսով, հայ ըմբիշներն առաջին մեդալները նվաճեցին Եվրոպայի առաջնությունում:

Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում հաղթել է սլովակ Միկոլա Բոլոտնյուկին, քառորդ եզրափակչում` բուլղարացի Դիմիտար Իվանովին, սակայն կիսաեզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ահմեդ Չակաևին:

Գրիգորյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ հաղթեց Ամիրխան Վիսալիմովին (Ավստրիա), այնուհետև առավելության հասավ Անդրեյ Սոկալսկու (Լեհաստան), հետո Ավթանդիլ Կենչաձեի (Վրաստան) նկատմամբ: Հայ ըմբիշը կիսաեզրափակչում զիջել է Սոներ Դեմիրտասին (Թուրքիա):