«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակնարկել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի մայիսի 7-ին կայանալիք «Արսենալի» հետ խաղին:
«Պահեստայինները, որոնք շատ են խաղացել, քանի որ ապրիլին 9 հանդիպում ենք ունեցել, իսկ սա 10-րդը կդառնա 4,5 շաբաթվա ընթացքում, չեն մասնակցի առաջիկա խաղին»,-ասել է Մոուրինյոն, գրում է 101 Great Goals-ը:
Դա կարող է նշանակել, որ Մխիթարյանը, Անտոնիո Վալենսիան, Էրիկ Բեյլին, Փոլ Պոգբան, Անդեր Էրերանն և Մարկուս Ռաշֆորդը գուցե չմասնակցեն «Արսենալի» հետ խաղին:
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ակումբի՝ ապրիլ ամսվա լավագույն գոլի հեղինակ: Խոսքն այն գոլի մասին է, որն օգնել էր «Մանչեսթեր Յունայթեդին» 3:0 հաշվով հաղթել «Սանդերլենդին»: Այն ստացել է երկրպագուների ձայների 32%-ը: