«Սիրիայի ժողովրդավարական ուժերը» հայտարարել են սիրիական Տաբկա քաղաքն ու քաղաքի հարևանությամբ գտնվող ամբարտակը «Իսլամական պետության» զինյալներից ազատագրելու համար: Տաբկայով է անցնում Ռաքքայի մատակարարման ուղին:
Սիրիայի ընդդիմության և քրդական կազմավորումների «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զինյալ դաշինքը, որի կազմում կան արաբական և քրդական ջոկատներ, հսկողություն է հաստատել ռազմավարական կարևորություն ունեցող Տաբկա քաղաքի հանդեպ: Այդ մաիսն մայիսի 10-ին հայտարարել են «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» և Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը, գրում է Deutsche Welle-ն:
Տաբկա քաղաքը մոտ 50 կմ հեռավորության վրա է Ռաքքայից, որը համարվում է Իսլամական պետության հիմնական հենակետը Սիրիայում: Տաբկայով է անցնում Ռաքքայի մատակարաման կարևոր ուղին: Տաբկան ԻՊ հսկողության տակ էր 2013-ից ի վեր: