Հայտնի հոլիվուդյան դերասաններ Ջեքի Չանն ու Սիլվեսթր Ստալոնեն միասին կնկարահանվեն նոր մարտաֆիլմում:
Կինոֆիլմի ռեժիսորը կլինի Սքոթ Վոգը, հայտնում է ՏԱՍՍ-ը The Hollywood Reporter-ի վրա հղումով:
«Էքս-Բաղդադ» (Ex-Baghdad) կինոնախագծում Չանն ու Ստալոնեն գլխավոր դերերը կկատարեն: Ֆիլմը կպատմի հատուկ նշանակության ուժերի երկու նախկին մարտիկի մասին, որոնք Բաղդադում ուղեկցում են «մահվան ճանապարհով» քաղաքացիական մի խումբ անձանց մինչև անվտանգ «Կանաչ գոտի»:
Հեղինակները հուսով են, որ կինոֆիլմը ուշադրության կենտրոնում կհայտնվի ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև այլ երկրներում, քանի որ 63-ամյա Չանը և 70-ամյա Ստալոնեն նախկինի պես մեծ ժողովրդականություն են վայելում ամբողջ աշխարհում:
Ֆիլմի բյուջեն 80 մլն դոլար է: