Հայկական «ԱրմԱս» գինիները մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալների են արժանացել Ճապոնիայի գինու ազգային մրցույթում:
Իսկ «Կուր» գինին արժանացել է արծաթե մեդալի նույն մրցույթի` Էքսպերտների և գինու սիրահարների կատեգորիայում:
Ավելի վաղ, Բեռլինի խմիչքների միջազգային մրցույթում բարձր մրցանակների են արժանացել Երևանի կոնյակի գործարանը և ԱՐԱՐԱՏ կոնյակները:
Միջազգային խմիչքների մրցույթում Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 6 տարվա հնացման Անի կոնյակը արժանացել է ոսկե մեդալի, իսկ Երևանի կոնյակի գործարանը մրցույթի հանձանժողովի որոշմամբ արժանացել է «տարվա գործարան» հատուկ միջազգային մրցանակին: