Ադրբեջանում կարելի է վերականգնել մահապատիժն առանձնահատուկ ծանր հանցագործությունների համար: Նման կարծիք է հայտնել ադրբեջանցի պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը:
Ըստ նրա, թեև Ադրբեջանը միացել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին միջազգային կոնվենցիային, պետք է հաշվի առնել, որ «երկիրը պատերազմական վիճակում է գտնվում»: Նա առաջարկել է հարցը քննել խորհրդարանի կոմիտեներում, հայտնում է Haqqin.az-ը:
«Տերտերի շրջանում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանը կարող է վերականգնել մահապատիժն առանձնահատուկ ծանր և պետության դեմ կատարաված հանցագործությունների համար»,-ասել է Հասանգուլիևը:
Մայիսի սկզբին Ադրբեջանի ԱԱԾ-ն մի խումբ զինվորականների և քաղաքացիական անձանց մեղադրեց Ադրբեջանի հանդեպ դավաճանության մեջ՝ հայտարարելով, թե նրանք «լրտեսել են հօգուտ հայկական կողմի և պարբերաբար ռազմական գաղտնիք պարունակող տվյալներ են փոխանցել»: