Հրետանավորների դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման, նրանց մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով ուսումնական տարվա ընթացքում զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն անցկացվում են ճամբարային հավաքներ:
ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում մեկնարկել է հրետանավորների մասնագիտական հերթական վարժանքը:
Նշվում է, որ 1-ին բանակային զորամիավորման հրամանատարությամբ գործող հրետանու ճամբարային հավաքների անցկացման ընթացքում տեղի են ունեցել լավագույն հրետանային հաշվարկների և հրետանավորների մասնագետների մրցումներ:
Հրետանային զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Թաթուլ Թամրազյանը մրցումների մեկնարկին նշել է, որ ճամբարային հավաքներն ամենալավ ժամանակահատվածն է անձնակազմին գործնականորեն մարտին նախապատրաստելու համար: