24 մայիսի 2017 - 18:06 AMT
Մեսսիի՝ հարկերից խուսափելու համար 21 ամսվա ազատազրկման վճիռն անփոփոխ է մնացել

Իսպանիայի գերագույն դատարանը ուժի մեջ է թողել Արգենտինայի հավաքականի ու «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լեոնել Մեսսիի՝ հարկերից խուսափելու համար 21 ամիս ազատազրկման մասին վճիռը:

Իսպանիայի օրենսդրության համապատասխան 2 տարվա ազատազրկումը տնտեսական բնույթի հանցագործությունների համար կարող է փոխարինվել պայմանական ազատազրկմամբ:

Բացի այդ, Մեսսին 2.1 մլն եվրո տուգանք կվճարի:

Արգենտինացին դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման 2007-2009-ին հարկերից խուսափելու համար: Ֆուտբոլիստ ու նրա հայրը՝ Խորխե Օրասիո Մեսսին, մեղադրվում էին մոտ 4.1 մլն եվրո հարկ չվճարելու մեջ: Հայրը դատապարտվել է ամսին ազատազրկման: