Մոսկվայում ձերբակալվել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման անդամներ, որոնք ահաբեկչական գործություններ էին նախապատրաստում տրանսպորտի օբյեկտներում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը:
Խումբը 4 անդամ ունի՝ ռուսաստանցիներ և Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ:
Խուզարկությունների ժամանակ ուժայինները հայտնաբերել են պայթուցիկ նյութերի պատրաստման լաբորատորիա: Բացի այդ, ձերբակալվածների մոտ ինքնաշեն ռումբ, պայթուցիկի պատրաստման բաղադրիչներ են հայտնաբերվել: Առգրավվել են նաև զենք, զինամթերք, նռնակներ, ծայրահեղական և ահաբեկչական բնույթի գրականություն և տեսանյութեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Կասկածյալների գործողություններն ուղղորդվել են Սիրիայից:
«Ահաբեկիչները ծրագրում էին դիվերսիոն և ահաբեկչական գործողություններից հետո մեկնել Սիրիա՝ մասնակցելու մարտական գործողություններին «Իսլամական պետություն» կազմակերպության կազմում»,-ասվում է ԱԴԾ հաղորդագրության մեջ:
2016-ի նոյեմբերին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել էր ահաբեկչական «Իսլամական պետութան» հետ կապված ծայրահեղական խմբի 5 անդամի, որոնք ահաբեկչական գործողություններ էին պատրաստվում իրականացնել Ինգուշեթիայում և Մոսկվայում: