«Ավրորա» նախաձեռնության երկխոսությունները 2017-ի նոյեմբերին կանցնեն Բեռլինում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
«Մենք շատ հետաքրքիր ժամանակներում ենք ապրում, երբ մեզ հասանելի է մեծ ծավալի ինֆորմացիա, բայց մենք ոչինչ չգիտենք մեր հարևանների մասին: Մենք հիմնեցինք «Ավրորան» ոչ միայն որպես մրցանակ, այլ նաև պատմության ճիշտ ընկալման համար», -ասել է Վարդանյանը:
Ըստ նրա, շատ կարևոր է, որ «Ավրորայի» երկխոսությունները Բեռլինում են անցնելու: «Շատ կարևոր է հաշտեցման ու համաձայնության գալ: Շատ ուրախ եմ խոսել մեր անձնական բարեկամության համար: Մեր օտարերկրացի բարեկամները կգան Հայաստան, կճանաչեն մեր երկիրը: Շնորհակալ ենք աջակցության համար: Այս ամենը պետք է օգնի մեզ աշխարհն ավելի լավը դարձնել», -ասել է Ռուբեն Վարդանյանը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Բոշի հիմնադրամին բոլոր հայերի անունից Aurora Prize-ին սատարելու համար:
Ավելի վաղ «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Կոմիտասի թանգարանում հայտարարեց նոր բարեգործական նախագծի մեկնարկի մասին: