«Yandex.Տաքսի» ծառայությունն առաջարկում է ՀՀ-ին փոխել տաքսիների լիցենզիայի ամսական վճարների գանձման համակարգը:
Ըստ գործող կարգի, վարորդներն ամեն ամիս որպես կանխավճար բյուջե են փոխանցում լիցենզավորման համար վճարները՝ 12.000 դրամը: Այդ մոտեցումն արդարացված է մշտական հիմունքներով տաքսիում աշխատող վարորդների համար, սակայն, անտեսում է նրանց շահերը, ովքեր աշխատում են ազատ ժամանակ:
Ըստ «Yandex.Տաքսիի» գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի, վճարման գործող համակարգը խոչընդոտ է նրանց համար, ովքեր ցանկանում են օրինական հիմքերով, բայց ոչ կանոնավոր աշխատել տաքսի ծառայությունում: Այդպիսի մարդկանց վաստակը միշտ չէ, որ արդարացնում է ավանսով գանձվող գումարը:
Խթանելու համար օրինական փոխադրումների աճը դեպի Հայաստան, «Yandex.Տաքսին» առաջարկում է ոչ թե ամբողջ գումարը գանձել կանխավճարի տեսքով, այլ գանձել այն փոքր գումարներով յուրաքանչյուր ուղևորության համար, իսկ ամսվա վերջում, կամ այլ ժամկետում, փոխանցել բյուջե: Այդպիսի ամսական վճարումների գումարը մեկ արտոնագրի համար չպետք է գերազանցի 12.000 դրամը:
Նման մոտեցման դեպքում վարորդները, որոնց համար տաքսին աշխատանքի հիմնական վայրն է, կվճարի նույնքան, որքան հիմա է վճարում: Սակայն, կարող է աճել և օրինական դաշտ մտնել այն ուղևորությունների մի մասը, որոնք իրականացնում են մասնակիորեն զբաղված վարորդները, քանի որ լիցենզիայի արժեքը կախված կլինի կատարված ուղևորությունների քանակից և իրենց համար դա ավելի փոքր գումար կարող է կազմել: Առաջարկվող համակարգը չի ազդի ուղեվարձի վրա:
«Yandex.Տաքսին» իր տեխնոլոգիաների և հարթակի միջոցով պատրաստ է դիտարկել ուղևորությունների քանակն ու ներկայացնել վիճակագրական տվյալները կանոնակարգող մարմնին՝ հաշվարկելու համար լիցենզիոն վճարումները:
Առաջարկներն ու հաշվարկներն աշխատանքային կարգով կներկայացվեն ՀՀ տրանսպորտի նախարարությանը՝ այն երկրի բոլոր օրինական փոխադրողների և առցանց ծառայությունների հետ քննարկման ակնկալիքով: