7 հունիսի 2017 - 11:48 AMT
Norway Chess. Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի են ունեցել Norway Chess գերհզոր մրցաշարի առաջին տուրի պարտիաները: Մրցաշարի մեկնարկային տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ:

Հավասար արդյունք էր նաև Կարլսեն – Սո, Վաշիե-Լագրավ – Անանդ և Կրամնիկ- Կարյակին պարտիաներում:

Առաջին տուրում հաղթանակ էր տոնել միայն Հիկարու Նակամուրան. նրա մրցակիցն էր Անիշ Գիրին, տեղեկացնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան:

Հունիսի 5-17-ը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվում է Norway Chess գերհզոր շախմատային մրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը և Անիշ Գիրին: